HayaTour.AM

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզը գտնվում է հյուսիս-արևմուտքում, մարզկենտրոնը՝ Գյումրի։ Շիրակի մարզը սահմանակից է արևմուտքից՝ Թուրքիային, արևելքից՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսից՝ Վրաստանին և հարավից՝ ՀՀ Արագածոտնի մարզին։ Մանթաշի ջրամբարը, Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը գտնվում են ՀՀ Շիրակի մարզի տարածքում։ 
Շիրակի դաշտը տարածվում է Շիրակի մարզի կենտրոնական  և հարավային հատվածում, իսկ Աշոցքի սարահարթը հյուսիսային շրջանում, ինչպես նաև Շիրակի մարզում են տարածվում Բազումի, Փամբակի լեռնաշղթաների, Ջավախքի, Եղնախաղի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Արաքս և Կուր գետերի ջրաբաժանային սահմանում տարածվում են հյուսիսում նշանավոր Մադաթափայի լեռները, որը տարածվելով արևմուտք միանում է Չլդրի լեռներին։ Արփի լճից սկիզբ է առնում ՀՀ Շիրակի մարզի միակ խոշոր գետը՝ Ախուրյանը։ Գյումրի, Աշոցք, Կարախան, Կարկաչուն վտակները կազմավորվում և սկիզբ են առնում Ախուրյան գետից։ Շիրակի մարզի Ախուրյան գետը համարվում է Արաքսի ձախակողմյան վտակը։ Շիրակի մարզը հարուստ է բազմազան բուսականությամբ, ունի նաև կենդանական աշխարհ։
Ալպյան բուսականությունը տարածվում է 2800-2900 մ-ից վեր, որոնք ամբողջովին պատված են խիտ, բազմերանգ, խոշոր և վառ գույնի ծաղիկներով, որոնք էլ իրենց հերթին նմանվում են գորգերի, կոչվելով «Ալպյան գորգեր» ։
ՀՀ  Շիրակի մարզի գեղատեսիլ վայրեր․Արթիկ,Լմբատավանք Հառիճավանք, Մարմարաշեն, Յոթ Վերք, Պեմզաշեն, Վահրամաբերդ ։ 
Աշխարհահրչակ շանսոնե Շառլ Ազնավուրի արձանը կանգնեցված է Գյումրիում ։
Գյումրին համարվում է Հայաստանի երկրորդ քաղաքը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *