HayaTour.AM

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 Կոտայքը մարզ է Հայաստան Հանրապետությունում։ Կոտայք մարզի կենտրոնը Հրազդան քաղաքն է։ ՀՀ Կոտայքի մարզում է գտնվում լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և միակը, որը պետական սահման չունի։ ՀՀ Կոտայք մարզում են մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ Արզնի, Հանքավան, Ծաղկաձոր, Աղվերան։ Մարզի կենտորանական շրջանն անտառապատ է։ Հայաստան Հանրապետության Կոտայքի մարզը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում, Ազատ և Հրազդան գետերի միջև, Կոտայքի սարավանդի վրա։

 Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հյուսիսում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։ Գետերից Ազատը, Գետառը, Հրազդանն ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի (բարձրությունը 3032 մ) ջրերով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը։ Կոտայքի անցյալի պատմական և մշակութային կյանքի վկայություններն են այնտեղ պահպանված բազմաթիվ հուշարձանները։ Կոտայքի մարզը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Այստեղ է գտնվում Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին (V դար), Թուխ Մանուկ մատուռ-պաշտամունքավայրը (մ.թ.ա 2-րդ հազարմայակ), Սուրբ Հովհաննես եռախորան եկեղեցին (IX դար), Այլաբերդ-Սանգայառ ամրոցը (քարի դար), Աբովյանի (էլար) կիկլոպյան ամրոցը և ուրարտական սեպագիր արձանագրությունը, Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (I դար) ու միանավ եկեղեցին (IV դար), Արզնիի քառաբսիդ եկեդեցին (VI դար), Պտղավանքի գմբեթավոր դահլիճը (VI դար), Արամուսի տաճարը (VI դար), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դար), Առինջում՝ Զագավանքը (VII–XIII դարեր) ու միջնադարյան ամրոցը, Ջրվեժի խաչաձև եկեղեցին (VII դար). Գեղարդի վանքը (XII—XIII դարեր), Կապուտանի երկհարկանի եկեղեցին (XIV դար), Սուրբ Սարգիս եկեղեցիները և ամրոցը, Ալափարսի Սուրբ Աստվածածնի Տաճարը, Բջնիի Սուրբ Աստվածածին, Կեչառիսի վանքը, Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մաշտոց Հայրապետ եկեղեցին և այլն։ 

Geghard

  



 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *