HayaTour.AM

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 Լոռու մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք): Մարզը կազմավորվել է 1995թ.ի ապրիլի 12-ին։ Տարածաշրջանները` Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան։ Նախապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։
 Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա։ Լոռին իր մեծությամբ երրորդ մարզն է։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։ Լոռվա մարզը հարուստ է հանքային աղբյուրներով: Լոռվա մարզը Տավուշի մարզի հետ համարվում են հանրապետության ամենախոնավ մարզերը։ Լեռներից են՝ Վիրահայոց, Բազումի, Գուգարաց, Փամբակի լեռնաշղթաները, Ջավախքի լեռնավահանի հարավային հատվածը։ Լոռու մարզում են գտնվում պատմական նշանակություն ունեցող Լոռի բերդի փլատակները, ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը, Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Դորբանտավանքը, Հնեվանքը, Հոռոմայրի եկեղեցին, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։ Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան - Վանաձոր հիմնական ավտոերթուղու մաս է կազմում։ Լոռու մարզի քաղաքներն են՝ Ալավերդին, Ախթալան, Թումանյանը, Շամլուղը, Սպիտակը, Ստեփանավանը, Վանաձորը, Տաշիրը։


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *