HayaTour.AM

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

 Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում։ Մարզկենտրոնն է Իջևան քաղաքը:

ՀՀ Տավուշի (նախկինում՝ Շամշադին) մարզն ընդգրկում է Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանները: ՀՀ Տավուշի մարզը սահմանակից է հյուսիսում` Վրաստանին, հարավում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերին, արևմուտքում՝ Լոռու մարզին և արևելքում՝ Ադրբեջանին։

 ՀՀ Տավուշի մարզի տեսարժան վայրերից են ամենամեծ աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանց վանքը, Աճարկուտ գյուղը, որտեղ գտնվում է Սրանոց կամուրջը, Առաքելոց վանքը, Կրային պահակներ կամ Քարաբլիթ հուշարձանը, Մաթոսավանքը, Աղավնավանքը (վանական համալիր), Դեղձնուտի վանքը, Նոր Վարագավանքը (հայկական վանական համալիր), ԼԼաստիվերի անապատը, Կապտավանք Հայ Առաքելական եկեղեցին, Գոշի լիճը, Ջուխտակ հայկական վանքը, Տավուշը, Սամսոնի վանքը, Աղջկաբերդ ռազմական կառույցը, Բերդավան (Բերդագյուղ) սահմանամերձ գյուղը, Հաղարծին հայկական վանքային համալիրը, Մակարավանք հայկական վանական համալիրը, Ոսկեպար (Ոսկեբար) գյուղը, որտեղ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մշկավանքը, Նավուր գյուղը (գտնվում է Տավուշ և Հախում գետերի միջև), Գոշավանք (Նոր Գետիկ) վանքը, Գոշ գյուղում Գոշ լիճը, Մորո Ձորո վանքը, Տավուշի բերդը, Պարզ լիճը, Աղստև գետը, Դեբեդ և Աղստև վտակները և այլն։

 

Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։
ՀՀ Տավուշի մարզի ամենամեծ քաղաքը Դիլիջանն է: Բնական լիճը Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980 թթ կառուցվել են Տավուշի, Այգեձորի, Խնձորուտի, Հախումի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները։ 

ՀՀ Տավուշի մարզի և առանձնապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (հանքային բուժիչ ջրեր, մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) խիստ նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման համար։

ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, հուշակոթողներ, հուշաղբյուրներ, դամբարաններ, կամուրջներ։ Հատկանշական են Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Գոշավանքը, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը , Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։

ՀՀ Տավուշի մարզի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր (Պաղ ջուր, Աղստև, Դեբեդ , Տավուշ և այլն):

Տավուշի գետերը պատկանում են Կասպից ծովին (Կուր գետ) և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Միափոր, Վիրահայոց և Գուգարացի լեռներ)։

 


 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *