HayaTour.AM

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 Արմավիրի մարզկենտրոնը գտնվում է Արմավիր քաղաքում (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան)։ Արմավիր մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։

 

 Արմավիրի մարզում բազմաթիվ են ճարտարապետական և պատմական հուշարձանները։ Հայտնաբերվել են Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները, Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը։ Պատմաճարտարապետական մեծ արժեք են ներկայացնում Զվարթնոց տաճարի ավերակները, Էջմիածնի վանական կառույցները (Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը), Վաղարշապատում Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ)(1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

 Հնում «որդան կարմիր» թանկարժեք ներկը ստացել են Արմավիրի մարզում տարածված միջատի մի տեսակից։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *