HayaTour.AM

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 Արարատի մարզը գտնվում է Հայսատանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Արարատի մարզկենտրոնն Արտաշատն է, մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Տարածաշրջանները` Մասիսի շրջան, Արարատի շրջան, Արտաշատի շրջան։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Կոտայքի մարզին ու Երևանին, արևելքից Վայոց Ձորի մարզին և Գեղարքունիքի մարզին, հարավ-արևմուտքից՝ Թուրքիային, իսկ հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին։

 Արարատի մարզի հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է, հարավ-արևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավ-արևելյան մասը, հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածն է, իսկ արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երախի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։ Արարատի մարզի խոշոր գետերն են Ազատը, Արաքսը, Վեդին, Հրազդանը։ Համեմատորեն փոքր գետերից են Արածոն, Խոսրովը, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները` Քաջառուն (Դարբանդ), և այլն։ Արարատյան հարթավայրով անցնող գետերն ունեն ոռոգիչ նշանակություն: Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը։ Արարատի մարզի պատմամշակութային հուշարձաններից են Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը։ Դվին հնավայրը` Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղերի միջև ընկած բլրի վրա, Տափի բերդ-ամրոցը եկեղեցիով ( որը կոչվում է Գևորգ Մարզպետունու անունով), Հավուց Թառ վանական համալիրը, XII դարի Սուրբ Կարապետ վանքը, Կաքավաբերդը (Քեղիի կամ Գեղիի բերդ), Աղջոց վանքը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *