HayaTour.AM

ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը՝ գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելքում։ Երևանինսահմանակից ենՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերը: Երևանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկա 49 քաղաքներից է ամենամեծը, այլև պատմական Հայաստանի մայրաքաղաքներց։
Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն հիմնել է Երևանը Մ․Թ․Ա․ 8-րդ դարում։ Երևանը 1918 թվականից Հայաստանի մայրաքաղաքն է։ Մայրաքաղաքը 2018թ-ին կդառնա 2800 տարեկան։
Երևանի գեղեցիկ զբոսայգիներից են՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին, Երևանի թատերական այգին, Երևանի մանկական երկաթուղին, Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին, Թումանյանի այգին, Կոմիտասի անվան պանթեոնը, Կոմիտասի անվան պուրակը, Հաղթանակի զբոսայգին, Մանկական այգին, Մարտիրոս Սարյանի անվան պուրակը, Նանսենի անվան այգին, Շահումյանի անվան պուրակը, Պարույր Սևակի անվան պուրակը, Սիրահարների այգին, Օղակաձև զբոսայգին և այլն։
Երևանում գտնվում են մի շարք փառահեղ տաճարներ՝ Աստղիկի տաճարը (Ծիծեռնակաբերդ), Սուրբ Սարգիս եկեղեցին, Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցին, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին, Սուրբ Հակոբ եկեղեցին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին, Սուրբ Անանիա առաքյալի մատուռը, Սուրբ Աննա եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, Սուրբ Գևորգ եկեղեցին, Սուրբ Երրորդություն եկեղեցին, Սուրբ Խաչ եկեղեցին, Սուրբ Խաչ Զորավոր մատուռը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և այլն: Երևանի տեսարժան վայրերից է` Էրեբունի թանգարանը (1968թ․), այնտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը:Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը գտնվում է Ծիծեռնակաբերդում, այնտեղ ցուցադրվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր: Հայաստանի Ազգային Պատկերասրահը և Հայաստանի պատմության թանգարանը գտնվում են Հանրապետության հրապարակում, իսկ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը՝ Մաշտոցի Պողոտայում։ 2002 թվականի ապրիլին Երևանում բացվեց Գաֆէսճեան թանգարանը։ Աշխարհի ամենահարուստ ուսումնասիրման կենտրոններից մեկն է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որտեղ պահպանվում են փաստաթղթեր, հին ձեռագրեր և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուները։ Այնտեղ պահպանվում են շուրջ 300 000 արխիվային փաստաթուղթ և 17 000 ձեռագիր։ Երևանը աշխարհի ամենա հնագույն քաղաքներից մեկն է , Հռոմից էլ հին։
Երևանում են գտնվում պատմամշակութային շատ արժեքներ, որոնք ունեն հազարամյակների պատմություն: Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ, թանգարաններ, հուշարձաններ, որոնք վկայում են քաղաքի գիտական և մշակութային բարձր կարգավիճակի մասին:

  1. Even when you are olejki konopne cbd offered a deduction for doing so, withstand the urge to cover in advance for many years of hosting service. In case your number hosting server quickly scans the blogosphere of economic, you can be tied to no compensation. Moreover, you may be unsatisfied because of their service, or you might find you need to get out of company your self. You will likely have problems receiving a refund in the event you pay out past the boundary ahead of time.

    ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *