HayaTour.AM

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

ՀՀ մարզերից մեկը Արագածոտն է։ Արագածոտն մարզի քաղաքներն են ՝ Ապարանը, Թալինը, իսկ մարզկենտրոնը Աշտարակն է։ Արագածոտնի մարզը գնտվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի և մայրաքաղաք Երևանի միջև։ Արագածոտնի մարզը պետական սահմանով սահմանակից է արեւմուտքից՝ Թուրքիային, հյուսիսից՝ ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերին, արեւելքից` ՀՀ Կոտայքի մարզին, հարավ արեւելքից` մայրաքաղաքին և հարավից` ՀՀ Արմավիրի մարզին:
Արագածոտնի մարզում են գտնվում Ապարանի, Կարմրաշենի և Թալինի սարավանդները, Փոքր Սիփան լեռը։ ՀՀ Արագածոտնի մարզի Քասաղ գետի գլխավոր վտակներն են Գեղարոտը և Ամբերդը։ Ապարանի ջրամբարը կառուցվել է Քասաղ գետի վրա։ Քարի լիճը գտնվում է Արագածի մերձգագաթային սարավանդի վրա, որտեղ նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։ Արագածոտնի մարզը հարուստ է բուսականաթյամբ, բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը գտնվում է Աշտարակի հարևանությամբ գտնվող Օշական գյուղում։ Արագածոտնի մարզի տարածքում գտնվում են միջնադարյան բազմաթիվ կառույցներ։ 
Հատկապես հայտնի է  Ամբերդ  հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձանը։ Նաև Սաղմոսավանի, Թալինի, Աշտարակի վանքերն ու եկեղեցիները։ 
Բյուրականի նշանավոր աստղադիտարանը գտնվում է Արագածոտնի մարզում։ ՀՀ ամենվաղ բնակեցված շրջաններից է Արագածոտնի մարզի տարածքը։ Դրա մասին վկայում են քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձաններ, որոնք հայտնաբերվել են տարբեր վայրերում։
ՀՀ Արագածոտնի մարզի գեղատեսիլ վայրեր․ 
Ամբերդ, Աղցք, Արուճ, Արտավազիկ, Աստվածընկալ,  Բյուրական, Դաշտադեմ, Թալինի Կաթողիկե, Ծիրանավոր,  Կարմրավոր, Կոշ,  Կարբի,  Հովհաննավանք,  Մարինե, Մաստարա,  Մուղնի, Ներսեհ Կամսարական, Շամիրամ, Ոսկեվազ, Ուշի, Սաղմոսավանք, Տեղեր, Օշական, Քարի լիճ։

  


 


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *