HayaTour.AM

ՎԱՅՈՑ ՁՈՐ

ՎԱՅՈՑ ՁՈՐ

Հայաստանի մարզերից մեկը Վայոց Ձորն է։ Մարզկենտրոնը` Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է։ Հայաստանի Հանրապետության հարավային հատվածում գտնվում է Վայոց Ձորի մարզը: Վայոց Ձորի մարզը պետական սահմանով սահմանակից է արևելքում` ՀՀ Սյունիքի մարզին, արևմուտքում` ՀՀ Արարատի մարզին, հյուսիսում` ՀՀ Գեղարքունիքի մարզին և հարավում  Նախիջևանին: ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է ջրբաժան լեռնաշղթաներով, բարձր լեռներով։ Վայոց Ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ։
ՀՀ Վայոց Ձորի մարզի երեք քաղաքներն են` Եղեգնաձորը, Վայքը և Ջերմուկը: Ջերմուկ քաղաքը մարզում առանձնահատուկ տեղ է գրավում, այն բարձրակարգ առողջարանի համբավ ունի: Ամեն տարի  Ջերմուկ քաղաքի առողջարաններում իրենց առողջությունն են վերականգնում և հանգիստ են անցկացնում Հայաստանի և այլազգի հազարավոր քաղաքացիներ: Վայոց Ձորի մարզի տեսարժան վայրեր․ Արենի,  Արջերի քարանձավ, Ցաղաց Քար, Ջերմուկի ջրվեժ, Եղեգիս,  Մոզրով, Զորաց, Արկազի, Գլաձորի համալսարան, Գնդեվանք,  Թանադե, Մագիլ, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Սպիտակավոր, Նորավանք,  Պռոշաբերդ, Շատինվանք, Սիոն, Մագիլի քարանձավը:

Արփա գետը ՀՀ Վայոց Ձորի հիմնական ջրային զարկերակն է: Արփա Գետի վերին հոսանքի բարձունքների վրա առաջացել են Հերհերի և Ջերմուկի (ավելի քան 60մ բարձրության) փրփրաբաշ ջրվեժները: Ջերմուկ քաղաքի մոտ, Արփա գետի վրա կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որի ջուրը Արփա-Սևան ջրատարով հոսում է Սևանա լիճ: Այնտեղ կան շատ հանքային աղբյուրներ, որոնց մեջ մտնում է հռչակավոր Ջերմուկը:

 

 



ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *