HayaTour.AM

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՀՀ Սյունիքի մարզը գտնվում է հանրապետության հարավում։ Սյունիքի մարզը սահմանակից է հարավից՝ Իրանին, հյուսիսից՝ Վայոց Ձորին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ ԼՂՀ-ին։ 
ՀՀ Սյունիքի մարզում են գտնվում ամենամեծ թվով ժայռեր, լեռնաշղթաներ, խորունկ ձորեր, որտեղով հոսում են լեռնային գետակներ։ Նշանավոր գետերից են՝ Ծավը, Ողջին, Մեղրիգետը և ամենամեծը՝ Որոտանը։ Ամենաբարձր լեռնագագաթներն են՝ Մեծ Իշխանասաարը, Ծղուկը, Կապուտջուղը։ Սատանի կամուրջը, Շաքիի ջրվեժը ՀՀ Սյունիքի մարզի գեղատեսիլ վայրերից են։ Առավել  հայտնի են Որոտանի(Ուռուտի), Գորիսի, Քաջարանի և Տաթևի հանքային աղբյուրները։ Սյունիքի մարզի քաղաքներն են Քաջարանը, Դաստակերտը, Սիսիանը, Ագարակը, Մեղրին, Գորիսը և Կապանը։ Հանրեպետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքը ՝ Կապանը, գտնվում է Սյունիքի մարզկենտրոնում։ Կապանը գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին։ Վաչագան ու Կավարտիջուր վտակները նույնպես գտնվում են Կապան քաղաքի սահմնաում։ Սոսու պուրակը գտնվում է Սյունիքի մարզի Ծավ գետի ավազանում։
ՀՀ Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձաններ․ Տաթևի վանք, Վահանավանք, Հարանց անապատ, Որոտնավանք, Երիցավանք, Բղենո-Նորավանք, Սիսավանի եկեղեցի, Երնջակ բերդ, Բաղաբերդ, Շլորուտի բերդ, Կուլձորի քարայր, Քարահունջ, ՈՒղտասարի Ժայռապատկերները։ Հին Խնձորեսկի եզակի կախովի կամուրջը իրար է միացնում (Ղանդունց նովն ու Ներքին թաղը) ձորափերը։ Կամուրջը հայտնի է «Ճոճվող կամուրջ» անունով։


 


 

 


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *