HayaTour.AM

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՀՀ Գեղարքունիքի մարզը տարածքի մեծությամբ առաջինն է Հայաստանում: ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը: Գեղարքունիքի մարզը սահմանակից է հյուսիսից` Տավուշի մարզին, հարավից` Վայոց Ձորի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և ԼՂՀ -ին և արևմուտքից` Կոտայքի և Արարատի մարզերին: 
ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքներն են Ճամբարակը, Մարտունին, Սևանը, Վարդենիսը, իսկ մարզկենտրոնը Գավառն է։

  Մարտունի-Եղեգնաձոր, Ճամբարակ-Բերդ և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին գլխավոր ճանապարհներն են: Արմաղանն ու Աժդահակը տարածքի հայտնի հրաբխային կոներից են, որոնց խառնարաններում գտնվում են նույնանուն լճերը: 
Գեղարքունիքի մարզի գլխավոր լեռնաշղթաներն են Արեգունի, Գեղամա, Վարդենիսի, Սևանի, Արևելյան Սևանի: ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվում է Սևանա լիճն ամբողջությամբ։ Սևանա լիճը շրջափակված է Վարդենիսի, Արեգունու, Փամբակի, Գեղամա և Սևանի լեռնաշղթաների լանջերով:

Գեղարքունիքի մարզում կարելի է տեսնել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների ամրոցների, բնակավայրերի, բերդերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Սևանա լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ և կմախքներ:
Գեղատեսիլ վայրեր․
Վանևան,  Հայրավանք, Գավառ, Հացառատ, Նորատուս, Սևանավանք, Մաքենիսի վանք։




 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ԱՆՈՒՆԸ՝
ՁԵՐ E-Mail՝
ՆԿԱՐԻ ՎՐԱՅԻՑ ԳՐԵՔ ԵՐԿՈՒ ԲԱՌ: *